06.04.2023|
21:50
Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11 000 դասալիք ենք ունեցել։ Ես երբևիցե չեմ անդրադարձել այս տիկնոջ որևէ խոսքին, նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը ուղիղ մտնում է մեր երկրի անվտանգության տիրույթ, առավել ևս, որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել է թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։